Վերլուծություն

Ռասայական-ռոմանտիկ ազգային գաղափարախոսություն։ Նրա գրավչությունն ու հետևանքները

By 01.06.2012October 17th, 2020No Comments

Վերջին տասնամյակում հետխորհրդային տարածքում սկսեցին շատ հայտնի դառնալ զանազան տեսակի կեղծագիտական և գիտականամերձ ռասայական տեսությունները․ յուրաքանչյուր ժողովուրդ ուներ իր սեփականը: Այս տեսությունների մեջ պատմվում էր տվյալ ժողովրդի փառահեղ հնագույն պատմությունը, նրա առանձնահատուկ ծագման , նրա ցեղի առանձնահատկության, նրա վեհ նախնիների և նրանց վեհագույն նվաճումների մասին:

Հրապարակված հարյուրավոր գրքեր գունագեղ և սահուն կերպով ընթերցողին պատմում են հնագույն քաղաքակրթությունների, ժողովուրդների, աստվածների, ավելի բարձր և ցածր ծագում ունեցող ցեղերի և, իհարկե, նրա ժողովրդի մասին, որոնք գտնվում են այս գործընթացների էպիկենտրոնում և շատ բան են տվել աշխարհին: Շումերներ, ատլանտներ, հիպերբորեաներ, այլմոլորակայիններ, փարավոններ, լեմուրյաններ, արիացիներ – այս և շատ այլ տերմիններ հնչում են ազգայնական տրամադրվածությամբ հայրենասերների կողմից համացանցում, գեղարվեստական քարոզչական գրականության մեջ և երբեմն նաև հեռուստատեսության մեջ:

Ռասայական ծագման մասին նմանատիպ պատմությունները ներդաշնակորեն համընկնում են և՛ պատմական ռոմանտիզմի՝ նրանց հեռավոր անցյալի իդեալիզացիայի և գեղարվեստական ներկայացման հետ (լինեն դա հին արիացիների ժամանակակից նկարները, թե հապճեպ հավաքված առասպելները և լեգենդները), և՛ այժմյան հետխորհրդային տարածքում տարածված ազգայնականությամբ :

Այն տեսությունների հանրամատչելիությանը նպաստում են մեր ժամանակաշրջանի առանձնահատկությունները՝ զարգացած տեղեկատվական հաղորդակցության հասանելիությունը, ինչպես նաև հրապարակվող նյութերի զտման բացակայությունը՝ դրանց հեղինակության և գիտականության հիման վրա: Արդյունքում, սոցիալական ցանցերում այսօր իրավիճակն այնպիսին է, որ գրեթե յուրաքանչյուր համայնքում անպայման կտեսնեք մի քանի «ոսկե մազերով արիացիներ»՝ սվաստիկներով և իրենց կողմից ամբողջ համացանցից հավաքված շիկահեր երեխաների լուսանկարներով :

Առաջին հայացքից, այս պատմական ռոմանտիզմը և նարցիստական ազգայնականությունը ունի անվնաս քմահաճության տեսք: Այնուամենայնիվ, մոտենալով, աչքի են զարնվում այս տարօրինակ շարժման որոշ ասպեկտներ՝ այդ համայնքների բարձր քաղաքականացումը; ոգևորված երիտասարդ ուսանողների հետևում երևում է համապատասխան կենսագրություն ունեցող մեծահասակների հետաքրքրությունը; տարբեր հոսանքների ներկայացուցիչների փոխադարձ մեղադրանքները՝ հատուկ ծառայությունների հետ աշխատելու ժամանակ: Այս ամենը կատարվում է զգալիորեն կազմակերպված աշխատանքի ֆոնին. բազմաթիվ հրապարակումները, տեսանյութերը, բարձրորակ տպագրված գեղարվեստական գրականությունը, ծալովի կերպով դասավորված քարոզչական նյութերը:

Վերոհիշյալը մեզ պարտադրում է ավելի մանրամասն դիտարկել նման հոսանքների առանձնահատկությունները. որտեղից են նրանք ծագում, ինչու՞մն է նրանց գրավչությունը, ի՞նչ հետևանքների են հանգեցնում դրանք և ո՞վ կարող է շահագրգռված լինել դրանում:

Որտե՞ղ են ստեղծվում կամ «մշակվում», և տարածվում այդ գաղափարախոսությունները

Սկզբից դիտարկենք այս գաղափարախոսությունների ծագումը` այնքան բազմազանորեն հարմարեցված յուրաքանչյուր ազգի համար, բայց միևնույն ժամանակ շատ նման։

Այսօր այլևս չեն զարմանում այսպիսի բառակապակցությունները, ինչպիսիք են ՝ «էթնիկ ինքնության սոցիալ-մշակութային կառուցում», «ժողովրդի ապամոնտաժում», «պատերազմ պատմական դիցաբանության համար», «ազգային հերոսների ստեղծում» և այլն: Հանրային հրատարակություններում բացահայտ գրում են զանգվածների վրա ազդեցության մեթոդների, քաղաքական և պատմական առասպելների ստեղծման՝ ուղղված դեպի անցյալ և ապագա, սիմվոլիզմի մասին և այլն:

Նման անկեղծությունը զարմանալի չէ. ժամանակակից հասարակությունն ունի կրթական բավարար մակարդակ և ապրում է մատչելի տեղեկատվական հաղորդակցության աշխարհում: Այն գործընթացները, որոնց մասին հասարակությունը նույնիսկ չի էլ կասկածել 20-րդ դարի սկզբին (օրինակ ՝ ԽՍՀՄ գերագույն իշխանության կողմից «սոցիալիստական ժողովուրդների» կառուցումը), այլևս գաղտնիք չեն և ունեն իրենց մատչելի նկարագրությունը:

Այսօրվա դրությամբ չի թաքցվում նաև այն, որ զարգացած երկրների վերլուծական կենտրոնները իրականացնում են գիտական հետազոտություններ՝ հասարակության և մարդու հոգեբանության ոլորտում, բացահայտ գրում են զանգվածների վրա ազդելու մեթոդների մասին, ուսումնասիրում են քաղաքական և պատմական առասպելների ստեղծման մեթոդիկան՝ ուղղված դեպի անցյալ և ապագա։ Հետազոտում են տարբեր տեսակի գաղափարախոսություններ․ թե ինչպես են ստեղծվում, ինչ առանձնահատկություններ ունեն և ինչպես են ազդում զանգվածների վրա:

Նման կենտրոնների գաղափարական արտադրանքները օգտագործվել են արդեն 20-րդ դարի սկզբին, և ավելին, այսօր դրանք բարելավվում և օգտագործվում են :

Բացառված չեն նաև «ռասսայական-ռոմանտիկ տեսությունները», որոնք կամ վերցրված են ու մշակվում են այդ կենտրոնների կողմից, կամ ի սկզբանե աճեցնում են հենց դրանց մեջ:

Ինչպե՞ս է «առաջնորդը» տարբերվում «հետևորդից»

Երբ խոսքը վերաբերվում է շահարկմանը, տվյալ դեպքում ՝ ելնելով քաղաքական շահերից մարդկանց համայնքների կառավարմանը, հարց է առաջանում. ի՞նչ հատկություններ ունի «առաջնորդը»` մանիպուլյատորը և իր մանիպուլյացիայի առարկան` «հետևորդը»։

Վերևում մենք գրել էինք զարգացած երկրներում գաղափարախոսությունների ստեղծման ինստիտուտների և կենտրոնների մասին:

   Զարգացած պետականություն ունեցող երկրներն ունեն. իրենց ազգային գաղափարը և այն իրականացնող ազգային ծրագրերը, բարձրորակ մտավոր և վերլուծական բազա, որը թույլ է տալիս այդ երկրներին կողմնորոշվելու պատմական գործընթացում (և գուցե նաև ուղղորդելու այն):

Զարգացած երկրների քաղաքական ռեսուրսը, այդ թվում նաև իրենց հետազոտական կենտրոնների գործունեության արդյունքը, ուղղված է իրագործելու համաշխարհին կամ տարածաշրջանային համակարգին վերաբերվող իրենց տեսլականը ։

Նման ուժերը գիտեն, թե ինչ են ուզում, իրենց առջև խնդիր են դնում համապատասխան նպատակներին հասնելու համար, դրանք կիրառում են կյանքում, փոխում են շրջապատող աշխարհը:

Ազդեցության առարկա են հանդիսանում ժամանակակից աշխարհի հիմքերը՝ ֆինանսական համակարգը, տնտեսության կառուցվածքը, բարձր տեխնոլոգիաները (գիտության, ռազմական գործի, տնտեսագիտության և բժշկության մեջ), երկրներում ընդունված կառավարման ձևերը, հասարակության կառուցվածքը (ինչպիսի՞ն պետք է լինեն հասարակության մեջ կապերն ու հարաբերությունները, նրա կրոնականության մակարդակը, կրթության համակարգի տեսակը, սոցիալական խթանների տեսակները, ավանդական համոզմունքների աստիճանը և սեռական հարաբերությունների ազատությունը), քաղաքական գործընթացները (օրինակ ՝ քաղաքական դաշինքների կամ թշնամու պատկերների ստեղծումը) և այլն:

Այս առաջադրանքների և ենթածրագրերի իրականացման գործիքների շարքում, իրենց տեղն են գտնում նաև տեղեկատվական ազդեցության մեթոդները` ներդնելով մասսայական զանգվածների մեջ այս կամ այն գաղափարական մոդելները (կամ միմյանց հետ փոխազդեցության մեջ գտնվող գաղափարախոսությունների ամբողջ համալիրներ)` ներդնելով ինչպես իրենց երկրում, այնպես էլ այլ երկրներ արտահանելու համար:

Այսպիսով, զարգացած պետականություն ունեցող երկրներն ունեն իրենց ազգային գաղափարը, ազդում են ժամանակակից աշխարհի հիմքերի վրա և, ի թիվս այլ մեթոդների, օգտագործում են նաև տարբեր գաղափարախոսությունների ժողովրդականացումը, այդ թվում նաև «ռասայական-ռոմանտիկ գաղափարախոսությունները»:

   Չզարգացած երկրները, ընդհակառակը, չունեն իրենց ազգային գաղափարն ու ռեսուրսները՝ վերլուծության և դրա առաջխաղացման համար, իսկ «ռասսայական-ռոմանտիկ գաղափարախոսությունները» հավակնում են ազգային գաղափարի դատարկ տեղին: Այն, ինչ ստեղծվում է զարգացած երկրների կողմից որպես նպատակին հասնելու մեթոդ, վերցվում է չզարգացած երկրների կողմից և հավակնում է ազգային գաղափարին:

Իսկ չզարգացած պետականություն ունեցող երկրներում մարդիկ տարվում և հետևում են իրենց համար ստեղծված գաղափարախոսություններին` որի հատկությունների և ծագման մասին նրանք պատկերացում չունեն:

Ինչու՞մն է ռասայական տեսությունների գրավչությունը:

Դիտարկենք, թե ռասսայական-ռոմանտիկ տեսություններում ինչն է գրավում երիտասարդներին՝ սփյուռքում և այժմ Հայաստանում :

  1. Մարդկանց միշտ հետաքրքրում է իրենց հուզող հանելուկների պատասխանները․ անհասկանալի և շատ հեռավոր: Ռասսայական ռոմանտիկ տեսությունները օգտագործում են մարդկանց այս հետաքրքրասիրությունը․ կոկիկ և հրապուրիչ կերպով տալիս են իրենց պատասխանները շահագրգռված անձին, ի հակակշիռ ձանձրալի գիտական գրականության, որը պահանջում է ինքնուրույն ուսումնասիրություն: Այստեղ, ընդհակառակը, ամեն ինչ համընկնում է: Գեղեցիկ և հետաքրքիր կերպով համընկնում են` լեգենդները, առասպելները, գունագեղ պատկերազարդերը` հագնված ոսկե սպառազինությամբ արիաների և այլ (կախված տեսությունից) վեհափառ նախնիների հետ: Ավելին, ի տարբերություն ժողովրդական դիցաբանության, այս «ուսմունքները» հավակնում են գիտական ճշմարտությանը:
  2. Ռասայական տեսությունը շողոքորթում է ազգային հպարտությունը ու ինքնասիրությունը. ի վերջո, այս գրականության հիման վրա, դուք արդեն բացառիկ եք, դուք ավելի լավն եք, քան շատ այլ ազգեր՝ ծագման իրավունքի հիման վրա (դուք պատկանում եք «մեծ քաղաքակրթությանը», իսկ մնացածները՝ կամ «վայրի ցեղեր են» կամ «մակաբույծներ»՝ տեսականորեն կախված ռասիզմի աստիճանից):
       Հասկանալի է, որ այս տեսությունների ոչ բոլոր նախաձեռնողներն են  ուղղակիորեն խոսում այս կամ այն ռասայի գերազանցության մասին: Հեռու չէ միշտ, երբ հստակորեն ասվում է, թե որ ցեղը կամ ժողովուրդը բարյացակամ է կամ թշնամական (սա դեռևս կարող է պատժվել օրենքով, և դա կարող է նաև հարվածել գաղափարախոսության և նրա ոգեշնչող պատկերի վրա): Այնուամենայնիվ, ռասայական գերազանցության մասին թեզերը, ինչպես նաև որոշակի ազգերի, կրոնների, ցեղերի միջև հարաբերությունների գնահատականը, ակնհայտորեն արտահոսում են նման տեսություններից: Բնականաբար, այս գնահատականը դրսևորվում է նման տեսությունների հետևորդների հայտարարություններում: Ինչպես ասվում է. «Դատեք ծառի արմատները ըստ իր պտուղների»:

  3. Սփյուռքում ապրող երիտասարդների համար, այն հասարակության մեջ, որտեղ ծաղկում են ազգային ընդհարումները և կա ռասայական գաղափարների նորաձևություն, մեծ է այս նորաձևության մեջ ներգրավվելու հավանականությունը: Դժվար է չխառնվել, երբ «ռասայապես շահագրգռված հայրենասերները» նրանք են, որոնց հետ ապրում ես, որոնցից շատերի հետ դու մեծացել ես, երբ նրանք հետաքրքրվում են քո ժողովրդի ծագման առանձնահատկություններով` որոշելու համար, թե նա «բարեկամ է», թե «թշնամի »: Եվ հատկապես, երբ կողքիդ ինչ-որ մեկը նման տեսություն է առաջ բերում քո ժողովրդի մեջ:
  4. Հաճախ նման գաղափարների կարող են ենթարկվել այն երիտասարդները, ովքեր ձգվում են իրենց էթնիկ արմատներին, իրենց հայրենակիցներին: Եթե նրանց հետաքրքրությունը բավարարված չէ համապատասխան աղբյուրների կողմից, և ազգային հավակնությունները չեն ուղղվում դեպի իրական ազգային գործունեություն, ապա նրանք հեշտությամբ կարող են հայտնվել հետաքրքրաշարժ պատմություններ պատմող և հետաքրքիր կապերի մասին ակնարկող կեղծագիտական գործիչների դասախոսություններին: Սա ավելի հաճախ բնորոշ է սփյուռքի ներկայացուցիչներին, որոնք ապրում են կտրված մայրցամաքային Հայաստանից: Այս մասին ավելի մանրամասնորեն, օգտագործելով հայկական սփյուռքերից մեկի օրինակը, կարելի է կարդալ «Ռուսաստանում հայկական սփյուռքը. բարոյական ուղեցույցների որոնումը և տեղեկատվության պակասը» հոդվածում: Հոդվածում դիտարկվում է մի իրավիճակ, որում Հայաստանի, սփյուռքի կազմակերպությունների և Հայ առաքելական եկեղեցու կողմից արդյունավետ աշխատանքի բացակայությունը հանգեցնում է տեղեկատվական սովին և երիտասարդների «արտահոսքին»՝ դեպի այս կամ այն շարժումներ:

  5. Որոշ մարդկանց գիտակցված կամ ենթագիտակցական ձգտումը, ստանալ աջակցություն և պաշտպանություն՝ «ռասայապես մոտիկ» ժողովուրդների և երկրների կողմից: Որքան հաճելի է․ միայնակ չզգալ լուրջ մարտահրավերների առաջ և զգալ որպես հզոր «ռասայական միության» մաս , թեկուզ վիրտուալ:

Անխուսափելի բացասական հետևանքներ

Եկեք քննարկենք, թե ինչ հետևանքների կբերի հայ հասարակության մեջ գեղարվեստորեն գրավիչ ռասայական գաղափարախոսության ներդրումը:

  1. Հայ համայնքների շահարկումը։
       Ռասայական ռոմանտիկ գաղափարախոսությունը դառնում են քաղաքական շահարկման առարկա և, իհարկե, օգտագործվում են շահագրգռվածների կողմից:
       Անհրաժեշտ բովանդակության ստեղծումը, այս կամ այն ժողովուրդների «հին անցյալի», հատուկ ծագման և «ռասայական առաքելության» վերաբերյալ, թույլ է տալիս շահարկել մարդկանց միջև փոխհարաբերությունները․ այստեղ և հիմա, ներկա ժամանակ: Ընդ որում թույլ է տալիս անել դա, նույնիսկ մուտք չունենալով իրական հարաբերությունների գործոններին (առանց ստեղծելու կամ ոչնչացնելու տնտեսական կապերը, իրական հարաբերությունների ոլորտում քաղաքական դաշինքները և այլն): Նախնական փուլում աշխատանքն իրականացվում է միայն գիտակցության մակարդակում՝ տեղեկատվական ազդեցության միջոցով:
       Այսպիսի տեսության ներքո անհրաժեշտ բովանդակություն դնելով, հնարավոր է հղել հայ երիտասարդության մերձեցումը այս կամ այլ ժողովուրդների հետ, կամ  նրանց համար ոչ հաճելի այլ ժողովուրդների հետ`շահարկողների համար ընդունելի պայմաններում: Հիմքում դրված պարզ, առաջին հայացքից չեզոք «հռչակագրերը» այլ ժողովուրդների հետ «պատմական» հարաբերությունների վերաբերյալ, իրականում կրում են շեշտադրված բնույթ: Դրանք կոչ են արված հղելու ժողովուրդների միջև հասարակական-քաղաքական հարաբերությունները այս կամ այն ուղղությամբ, առաջացնելով այս կամ այն գործոնները՝ մոտեցնող մեկ այլ ժողովուրդներին և վերահսկելով մեկուսացումը այլ ժողովուրդներից:
       Նման «հռչակագրերը» նման են այս կամ այն պատմամշակութային, տարածաշրջանային համայնքի, այս կամ այլ ժողովուրդների հետ գենետիկ կապերի և այլնի ճանաչմանը կամ ժխտմանը: Իհարկե այս գործընթացում ներգրավված երիտասարդների համար մերձեցումը,մեկուսացումը և այլ քաղաքական փոխատեղումները տեղի են ունենում աննկատ՝ գեղեցիկ ու հետաքրքրաշարժ հայրենասիրական պատմությունների ֆոնի վրա: Բայց, մյուս կողմից, այս գործընթացները լավ են հասկանում հենց դրանց կազմակերպիչները, որոնք կանգնած են այս կամ այն ռասայական-ռոմանտիկ տեսության բովանդակության ստեղծման և «պատմական ինքնանույնացման» այս կամ այն շեշտադրումների շտկման հետևում:

  2. Սփյուռքի ձուլումը «եղբայրական ռասայական միջավայրում»։
       Պարզ է, որ սփյուռքում մշտապես առկա են ձուլման գործընթացները․միակ հարցը այդ գործընթացների ինտենսիվությունն է: Թվում է, թե բարձր պատմական թեզիսները՝ պատմական մեծության և բացառիկության մասին, պետք է դրդեն ռասայական ոգևորվածությամբ մարդկանց դեպի մոնոէթնիկ ամուսնություններ:
       Բայց, ինչպես նախորդ կետից հեշտ է կռահել, դե ֆակտո ռասայական տեսությանը ուղեկցում են «պատմականորեն մերձ», «եղբայրական» և «ոչ եղբայրական»(ռասայական, գենետիկորեն,քաղաքական) ժողովուրդների մասին տեղեկությունները: Հատկանշական է, որ ժողովրդի «եղբայրությունը» կամ «ոչ եղբայրությունը» որոշում են այս կամ այլ ռասայական շարժումների վարողները : Դա, իհարկե, արտացոլվում է ձուլման գործընթացներում, եթե խոսքը գնում է «ռասայականնորեն մերձ» միջավայրում ապրող սփյուռքի մասին:
       Որպես օրինակ ՝ ռասայականորեն համակված հայրենասերը կարող է զայրացած դատապարտել միայն հայերի ամուսնությունները Կովկասի այլ ժողովուրդների հետ և, միևնույն ժամանակ, հպարտանալ ռուս մեծ հրամանատար «Սուվորովի մայրիկով», «գեղեցկուհի Սաթի Սպիվակովայով»և այլնով:
       Մի բան է, բառերով հռչակագրել սեփական ազգային ինքնությունը պահպանման ձգտումը: Ուրիշ բան է, երբ երիտասարդները և աղջիկները սկզբից տարվում են ռասայական տեսություններով, տեղադրում են հայկական սոցիալական ցանցերում ռասայականնորեն ճիշտ շիկահեր երեխաների լուսանկարները, իսկ հետո տեղեկանում են իրենց հոգաբարձուներից այն մասին, թե որ ժողովուրդը և արտաքին տեսքը իրենց մերձ է ռասայականորեն, գենետիկորեն, ֆենոտիպորեն և այլն։ Որպես կանոն, խոսքը կարող է գնալ «տիտղոսավոր ազգի» մասին:

     

  3. Հարված կրոնամշակութային ինքնության սյունին և հանրային պատվիրանները փոխարինելու հնարավորություն:
       Այսօր մենք ապրում ենք դե ֆակտո հետկրոնական հասարակության մեջ, որում Հայ առաքելական եկեղեցին իրականում իրենից ներկայացնում է ծիսական ծառայությունների մատուցման բյուրո, փոխարենը հոգևոր և կրթական գործունեություն ծավալի և լրջորեն ցանկանա փրկելու իր ծխականների հոգիները : Այնուամենայնիվ,Հայ քրիստոնեական եկեղեցին հանդիսանում է հայ ժողովրդի և կրոնամշակութային  ինքնության սյուն, ինչը հատկապես բնորոշ է և կենսական նշանակություն ունի սփյուռքի համար։
       Ակնհայտ է, որ քարոզչությունը հօգուտ «արիական աստվածների» նշանակում է հեռացումը ՀԱԵ-ուց և հարված է հասցնում այս սյունին: Միևնույն ժամանակ, ինչպես կարող եք կռահել, հաճախ հայկական «արիական աստվածների» անուններով համադրվում են նրանց նմանօրինակները «ռասայականորեն եղբայրական» ժողովուրդների նույն աստվածների հետ։
       Նշանակալից չափով, այս իրավիճակը հանդիսանում է հայ առաքելական եկեղեցու անորակ և կեղծավոր աշխատանքի արդյունքը: Հայ առաքելական եկեղեցու սպասավորները թույլ են տալիս եկեղեցի գալ թե՛ հարբած, թե՛ անպարկեշտ հագուստով: Գլխավորը` եկեք, մոմեր վառեք, մկրտվեք, պսակվեք և այլ ծառայություններ օգտագործեք:
       Միևնույն ժամանակ, իրականում, հազիվ թե կարելի է ասել, որ տեղափոխումը ՀԱԵ-ուց դեպի արիական դիցաբանական պատմություն, սփյուռքահայերին կտա որակապես նոր կրոն:
       Չարժե անտեսել նաև այսպիսի գործոն, որը դեռևս աննշան է թվում. «ռասսայական-ռոմանտիկ տեսությունը» թույլ է տալիս ազդել բարոյականության նորմերի վրա, քանի որ, ի տարբերություն ՀԱԵ-ու, այն չի հիմնվում հազարամյակների ընթացքում ճանաչված և ամրագրված պատվիրանների աղբյուրին (Աստվածաշնչին):
       Այս բոլոր գունագեղ արիական պատմությունների հետևում կանգնած շահարկողը, անհրաժեշտության դեպքում, կարող է փոխարինել այս կամ այն բարոյական դրվածքը՝ հիմնվելով իր գրականության ու սեփական մեկնաբանությունների վրա: Օրինակ ՝ հայտարարելով այս կամ այն զգեստակարգը «մերը, վավերականը», կամ տղամարդու և կնոջ միջև հարաբերությունների ոլորտում այս կամ այլ սահմանված կարգերը «մերը» կամ «ուրիշներինը, պարտադրվածը»: Դրա համար պարզապես անհրաժեշտ է «հիմնավորել» սեփական թեզը՝ նկատի ունենալով այն, որ «այսպես ապրել են մեր աստվածները» և խարանելով «կուլիսների հետևից պարտադրված օտարույնությունը»: Հարկ է նշել, որ սրա որոշ տարրեր արդեն կարելի է գտնել, օրինակ՝ դեպի «ազատ հարաբերությունների» կոչերը հաճախ հիմնավորվում են հեթանոսության բողոքարկություններով, բերվում են որպես օրինակ  տարբեր ժողովուրդների նախաքրիստոնեական դիցաբանություններից աստվածների միջև «ազատ հարաբերությունները» և այլն:

  4. Ներքին հայկական դիմակայություն։ Մի հասարակության մեջ մի քանի անհամատեղելի գաղափարախոսությունների առկայությունը միշտ չէ, որ հանգեցնում է «մրցակցային զարգացմանը»: Փորձը ցույց է տվել, որ ռասիստական ռոմանտիզմի տեսությունը, փորձելով իրականացնել 1-3 կետերում նկարագրված ծրագրերը, հայ հասարակության մեջ բերում է բախումներ և խլում է նրա ռեսուրսները հայկական ներքին դիմակայության համար:
  5. Հատուկ առաջադրանքի և դրա նվաճմանը հասնելու հատուկ ուղիների բացակայություն :

Ռասսայական-ռոմանտիկ գաղափարախոսությունը հավակնում է ազգային գաղափարի դերին՝ չլինելով որպես այդպիսին , և դրանով իսկ նրա հետևորդների գիտակցության մեջ զբաղեցնում է մի տեղ, որը կարող էր զբաղեցնել ավելի ադեկվատ և լիարժեք գաղափարը: Ազգային գաղափարը պետք է ունենա այն նպատակը և հայեցակարգը, թե ինչպիսին պետք է լինի հասարակությունը այսօր և վաղը՝ նպատակին հասնելու ճանապարհ ցույց տվող, հասարակության զարգացման հայեցակարգը՝ հիմնված գիտելիքների, վերլուծության և կոնկրետ չափանիշների հիման վրա, որոնք ցույց են տալիս առաջընթաց գործունեության բոլոր ոլորտներում:

Ռասսայական-ռոմանտիկ տեսություններում դա նախատեսված չէ. Այդ խնդիրների համար չեն դրանք առաջամղվում: Առավելագույնը, ինչին կարող են հավակնել «վեհափառ ռասսայի» և «ոսկեհեր արիացիների» մասին պատմությունները, դա իրենց ինքնագնահատականի բարձրացումն է և գործողությունների լրացուցիչ խթանումը: Չնայած այստեղ հնարավոր է նաև հակառակ էֆեկտը՝ իրենց «ծագման իրավունքի մեծության» հիման վրա, շատերն այլևս չեն ցանկանա իրական ջանքեր գործադրել անձնական կամ սոցիալական զարգացման համար:

Ինչպե՞ս կարող էր դա լինել

Հարկ է նշել, որ նման տեսությունները ինքնուրույնաբար չէին առաջացնի վերը նկարագրված սպառնալիքները, եթե հայկական պետականությունը լիներ ավելի զարգացած, և համապատասխաներ վերը նկարագրված զարգացած պետականություն ունեցող երկրներին:

Այսինքն, եթե այն ունենար.

  1. Մտավոր բազա, որը ներառում է, այդ թվում, նաև սոցիոլոգիայի բնագավառի մշակումները, պատմական առասպելների ձևավորման և կիրառման բնագավառում (ներքին և արտահանվող) և այլն:
  2. Սեփական ազգային գաղափարը և ռազմավարական նախագծումը, որի սահմաններում կկիրառվեն ի թիվս նշվածներին նաև նկարագրված սոցիոլոգիական մշակումները:
  3. Դրա համար անհրաժեշտ ռեսուրսները, մասնավորապես, կադրային և նյութական:

   Այս դեպքում, անհրաժեշտ ռեսուրսային և մտավոր բազայի առկայության օրոք, հայկական պետությունը կարող էր ինքնուրույն ստեղծել «ազգային դիցաբանություն» և կյանքում կիրառել սեփական ծրագրերը, կապեր հաստատել տարբեր հայկական և ոչ հայկական խմբերի հետ: Եվ հետո այդ նույն «ռասիստ-արիացիների» հետ արդյունավետորեն կաշխատեն Հայաստանի պետական գերատեսչությունը։

Այնուամենայնիվ, ինչպես դժվար չէ կռահել, Հայաստանը (և առավել ևս՝ հայկական սփյուռքը) չի բավարարում նշված չափանիշներին և հենց ինքն է հանդիսանում օտար մշակումների ազդեցության առարկա:

Սա ունի իր բացատրությունը. հայկական պետության երիտասարդությունը և թուլությունը, որոնք պարզապես չեն հասել ռազմավարական տեսլականի և պլանավորման անհրաժեշտ մակարդակին, չունի ձևակերպված ազգային գաղափար (տարածաշրջանում և աշխարհում) և կտրուկ սահմանափակված է ռեսուրսներում:

Արդյունքում, հայկական պետությունը համապատասխան աշխատանքներ չի իրականացնում ոչ Հայաստանում, ոչ սփյուռքում:

Արդյունք

Ամփոփելով, կարելի է ուշադրություն դարձնել հետևյալին․ այսօրվա դրությամբ վերոհիշյալ «ռասսայական-ռոմանտիկ» տեսությունները ոչ մի դրական բեռ չեն բերում Հայաստանի և Սփյուռքի համար: Ակնհայտ թերությունները հետևյալն են.

  1. Հայաստանի և հայության իրական մեկուսացումը՝ ռասայական «ազգականների» հետ վիրտուալ «վերաինտեգրացման» օրոք:
  2. Հայ համայնքի կամ համայնքի մի մասի շահարկումը:
  3. Դրսից ղեկավարվող ազդեցությունը զանգվածային գիտակցության վրա՝ ինչպես այլ ժողովուրդների, այնպես էլ հայերի։
  4. Արտաքին ուժերի կողմից ստեղծված դիմակայությունը հայ հասարակության ներսում:
  5. Հիմք է դրվում հայերի և այլ ազգերի միջև կառավարվող հակամարտության տակ:

Պետք է ընդգծել, որ եթե անգամ հեռացնենք այս բոլոր ասպեկտները, ներկայիս ռասայական-ռոմանտիկ տեսությունները, որոնք հավակնում են ազգային գաղափարին, չեն տալիս հետևյալ հարցերի պատասխանները.

  • Չեն առաջարկում այսօրվա «նոր ժամանակների», և Հայաստանի առջև ծառացած մարտահրավերների ու խնդիրների որակյալ վերլուծություն:
  • Չեն առաջարկում կոնկրետ ծրագրեր և դրանց նվաճման ուղիները։
  • Տարված են գեղարվեստական-հերոսական պատմվածքներով, ընդհանուր կատարելատիպ-ցանկությունների հայտարարմամբ:

Հաշվի առնելով այս հանգամանքը, միանշանակ կարելի է պնդել, որ հայ հասարակության շրջանում ժողովրդականացնող ռասսայական-ռոմանտիկ տեսությունները չեն ձգում ազգային գաղափարի դերին: Այսօրվա դրությամբ դրանք հանդիսանում են միայն գործիք, իսկ որոշ դեպքերում էլ՝ կույր գործիք արտաքին ուժերի ձեռքերում, այդ թվում՝ թշնամական: